- Նախագծի մասին
- Օգտվելու կանոնները
- Անվտանգություն
- Օգնություն
- Գովազդ կայքում
- Մեր կապորդները
Կյանքը մեզ սփռել է ամբողջ աշխարհով մեկ: Ընկերներ, համադասարանցիներ, մարդիկ, որոնք միմյանց հարազատ են եղել, այժմ տեղեկությունների չունեն միմյանց մասին: Ձեռք բերելով նոր ծանոթություններ և նոր ընկերներ, այնուհանդերձ մենք դեռ բարի հուշեր ենք պահպանում անցյալի նկատմամբ` դպրոցի, ուսանողական տարիների մասին և մեզ հարց ենք տալիս` "Իսկ չգտնե՞նք արդյոք այն բոլոր մարդկանց, որոնք մեզ համար թանկ են եղել տարիներ առաջ: "Բայց ինչպե՞ս դա անել: Ինչպե՞ս գտնել հին ընկերներին և համադասարանցիներին, որոնք հնարավոր է ապրում են աշխարհի մյուս ծայրում: Նման դեպքերում մեզ օգնության է գալիս ինտերնետը:
Լսեք կարճ ներկայացումը (ռուսերենով)
Գլխավորը
«Haysite.am» կայքը ստեղծվել է հին ծանոթներին գտնելու նպատակով: Այստեղ Դուք կարող եք գտնել մարդկանց, որոնց չեք տեսել տասնյակ տարիներ, հաստատել նոր ծանոթություններ, կազմակերպել վիրտուալ և իրական հանդիպումներ: Մեր կայքի շնորհիվ բազմաթիվ մարդիկ գտել են իրենց համադասարանցիներին, ծանոթացել են միմյանց հետ, վերականգնել են արդեն մոռացության մատնված իրենց ընկերությունը: Մեզ համար չկա ավելի հաճելի բան, քան իմանալ այն մասին, որ ևս մեկ մարդ այս ահռելի աշխարհում գտել է իր ընկերոջը հենց մեր կայքում: Մեր լավագույն ընկերները սովորաբար մեր համադասարանցիներն և գործընկերներն են: Դրանք մարդիկ են, որոնց մենք ճանաչում ենք երկար տարիներ:
Մեր անցյալը
Haysite.am թիմը ստեղծվել է 2010 թ.՝ մի խումբ ակտիվ երիտասարդ ծրագրավորողների և գործարարների նախաձեռնությամբ: Նախագծի գլխավոր նպատակը կայանում էր նրանում, որպեսզի ստեղծվի նոր, անվճար սոցիալական ցանց մայրենի լեզվով, որը օգտվողներին հնարավորություն կտա շփվել համադասարանցիների, համակուրսեցիների, բարեկամների և մարդկանց հետ ամբողջ աշխարհից, ինչպես նաև գտնել ընկերներ ըստ հետաքրքրությունների, մշտապես կապի մեջ լինել ընկերների հետ, կիսվել սեփական լուսանկարներով և հնարավորություն տալ մարդկանց, որոնք ապրում են միմյանց մոտ կամ հեռու, ծանոթանալ միմյանց հետ:
Մեր ապագան
Մենք կանգնած չենք տեղում և անընդհատ փորձում ենք ընդլայնել մեր նվաճումները` շարունակելով իրագործել ամենաակտուալ մտահաղացումները, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց կիսել իրենց տպավորությունները, ապրումները ինչպես ընկերների, այնպես էլ ամբողջ աշխարհի հետ: Մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի հրապարակել ոչ միայն սեփական լուսանկարները, այլ նաև ստեղծել օրագրեր, հրապարակել երգեր և տեսանյութեր:
Ինչպես նաև.
— օգտվողի բոնուսները և պատիժը
— կայքի օգտվողների միջև ակնթարթային հաղորդագրությունների հնարավորություն (բոլորի կողմից սիրված ICQ-ով)
— հնարավորություն շփվել մարդկանց հետ տեսաչաթով
— և այլ բազմաթիվ հնարավորություններ, հաճելի մանրուքներ և անակնկալներ :-)
Մենք հույսով ենք, որ Haysite.am կայքում Դուք կհանդիպեք նրանց, ում հետ Ձեզ հետաքրքիր կլինի շփվել: Այստեղ Դուք կարող եք գտնել մարդկանց, որոնց մասին մտածել եք երկար տարիներ, հաստատել նոր ծանոթություններ` հիմնված ընդհանուր հիշողությունների վրա, շփվել Ձեր հայացքները և հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ, հանդիպել նոր ընկերների!
Ձեզ դու՞ր է գալիս շփումը, Դուք երկար ժամանա՞կ է, ինչ չեք շփվել հարազատների և հին ծանոթների հետ, որոնցից Ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր: Ցանկանու՞մ եք գտնել համակիրներ կամ պարզապես ժամանակ անցկացնել հաճելի միջավայրում, ապա բարի գալուստ Haysite.am! Համոզված եղեք, որ մենք հոգ կտանենք, որպեսզի մեր կայքում անցկացրած Ձեր ժամանակը հագեցված լինի հետաքրքրություններով!
Ի՞նչ է մնացել: Միայն գրանցվել և վայելել:
Մնացեք մեզ հետ, անգամ եթե Ձեզ համար սոցիալական ցանցը ոչ թե զվարճանքի համար է, այլ աշխատանքի:
Հաճելի ժամանց!
Սիրե՛ք և վայելե՛ք «Haysite.am»-ը… :-)
Հայերեն